Հայաստանի լեռնային դրախտավայրի՝ Սյունիքի մարզային կենտրոնն է Կապան քաղաքը: Բնության, պատմության ու մշակութային ակրկնելի ու զարմանահրաշ կոթողներով, լեռնային կլիմայով, գետերի ու բնական աղբյուրների սառնորակ շնչառությամբ, սոսյաց անտառներով, կանաչ այգեստաններով ու ծաղկաշատ մարգագետիններով այս տարածաշրջանը անփոխարինելի տուրիստական երթուղի է և առողջարանային հանգստավայր:
      Գետերով երզված քաղաքը ժամանակակից կյանքի կենսառիթմով, իր բազմաբնույթ ենթակառուցվածքներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերից է: Հինավուրց վանք ու խաչքարեր, բնության արգելոց թանգարաններ, հազարամյա բերդ ու ամրոցներ, բաց երկնքի տակ փռված պատմության կենդանի վկայագրեր ու պատկերասրահ:
      «Պրինց» հյուրանոցային և ռեստորնային համալիրի դիրքը շահեկան է նրանով, որ քաղաքի անկրկնելի բնապատկերը կարելի է վայելել ամբողջությամբ, դառնալով բնության պարգևած հարափոփոխ հրաշքների անմիջական ականատեսն ու տերը: Այստեղ օդն այնքան մաքուր է, հագեցած թթվածնով, ծառ ու ծաղկունքի բույրով, հոգին ու մարմինը կազդուրող կենսատու թարմությամբ:
      Սյունյաց աշխարհի անկրկնելի խոհանոցը իր բոլոր կերակրատեսակներով կհիացնի անգամ ամենախստապահանջ գուրմաններին:
«Պրինց» հյուրանոցային և ռեստորնային համալիրը առանձնաում է ոչ միայն հարուստ կերակրացանկով և բարձրակարգ սպասարկամամբ այլ նաև իր նրբաոճ հանգստավետ և տրամադրող ինտերիերով։



«Պրինց» հուրանոցային և ռեստորանային համալիրը Կապան քաղաքի դիմագիծն ամբողջացնող կառույց է: Լիարժեք, նպատակային ու արդյունավետ հանգստի համար այստեղ առաջարկվում
են բոլոր պայմանները: Կարևորվում է նաև ինտերիերի հանգստավետ դիզայնը, սենյակների, սրահների գունային ներդաշնակությունն ու նրբաճաշակ կահավորումը:


      Բոլոր համարներում գործում են հեռահաղորդակցության միջոցները, անհրաժեշտ սարքվորումները, հիգիենայի, ժամանցի պարագաները:

      Ժամանցի համար նախատեսված սրահները հագեցած են ժամանակակից և խստապահանջ այցելուների պահանջներին համապատասխան բոլոր պարագաներով:

      Գործում են խաղասրահներ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:

 

Փորձառու, իր գործին նախանձախնդիր աշխատակազմը ջերմ ու նվիրված վերաբերմունքով, յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցմամբ, հյուրանոցի բարի համբավի երաշխավորն է:


     Հյուրերի տրամադրության տակ են, լողավազանը, շոգեբաղնիքը, խաղասրահները, ժամանցի և հանգստի գոտիները և այլն։ Հյուրանոցը լավագույն միջավայր է համաժողովների, բիզնես լանչերի, գործնական միջոցառումների անցկացման համար:

+374-77-722770
+374-94-050888
www.princehotel.biz