«ՔԱՐԱՆՁԱՎ»
ՌԵՍՏՈՐԱՆ

Հայկական բնաշխարհի հետ ներդաշնակ,
իր կոլորիտով՝ անկրկնելի:

      Հյուրընկալությունն ու հյուրասիրությունը հայ ժողովրդի ազգային բնութագիրն է: Այդ բնութագրի լիիրավ կրողն է նաև «ՔԱՐԱՆՁԱՎ» ռեստորանի կոլեկտիվը:

      Սա իսկական ազգային խոհանոց է, երկարամյա բարի ավանդույթներով ու միևնույն ժամանակ եզակի իր ձևով ու բովանդակությամբ:
      Ռեստորանն իրապես ժայռապատ քարանձավի խոր փորվածքում է տեղակայված, միջավայրն այնքան յուօրինակ ու հեքիաթային է, որ ասես հաղորդակցվում ես հազարամյա պատմությանը, անցյալին, դառնում նրա մի մասնիկը:

      Միջավայրը քարակոփ ու քարաշեն սրահներով, ազգային կահ կարասիներով առանձնահատուկ տպավորություն է գործում:
    «ՔԱՐԱՆՁԱՎ» ռեստորանն ամբողջապես շրջապատված է լեռային բուսականությամբ՝ վայրի ու այնքան գրավիչ:


      «ՔԱՐԱՆՁԱՎ» ռեստորանն ամբողջապես շրջապատված է լեռային բուսականությամբ՝ վայրի ու այնքան գրավիչ:

      Այս բնաշխարհի գրկում, ժայռերի հովանու ներքո միայն մեկ գավաթ թեյը, որ այստեղի դեղաբույսերից է պատրաստվում, արդեն իսկ բավարար է, որ օրդ դառնա անմոռանալի վայելք:
    Ռեստորանն առանձնանում է նաև իր հարուստ կերակրացանկով:

   Բազմափորձ խոհարարները ձեզ կմատուցեն ոչ միայն ազգային խոհանոցի անզուգական կերակրատեսակները՝ խաշն ու խորովածը, խաշլամանների, տոլմանների տեսականին, հարիսան ու բազում համադամ խորտիկներ, այլ նաև կառաջարկեն անհատական մոտեցում՝ հյուրերի ճաշակին ու ցանկություններին համապատասխան: Վայրի բնության միջով դեպի


      «ՔԱՐԱՆՁԱՎ» հասնելը ևս էկզոտիկ է ու հետաքրքիր, ցանկության դեպքում Ապարան քաղաքի կենտրոնից ձեզ այստեղ կուղեկցեն հարմարավետ մեքենաներով:

    «ՔԱՐԱՆՁԱՎ» ռեստորանը հյուրընկալության տարիների փորձառություն ու ճանաչում ունի, այն ոչ միայն ընտանեկան, ընկերային հանգստի կազմակերպման լավագույն վայր է դարձել, այլ նաև բովանդակալից և հիանալի առաջարկ է տարածաշրջան այցելած օտարերկրյա հյուրերի համար: