«ՔԵՖԻԼՅԱՆ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ բնաշխարհի գրկում՝ պատմական Հաղպատ գյուղում:

           Ջրառատ Դեբեդ գետը, կանաչապատ անտառները, ձորերն ու քարանձավները, լեռներն ու ծաղկաշատ մարգագետինները, որպես հանճարեղ նկարչի կտավ, կարելի է վայելել հյուրանոցի պատուհաններից:

      Բնությունն այստեղ անկրկնելի է տարվա բոլոր եղանակներին, հանգիստը դարձնելով վայելք՝ կազդուրելով և հոգեպես, և ֆիզիկապես: Այս հյուրանոցում հյուրընկալվելով կհաղորդակցվեք նաև Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին:

      Հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիրները՝ Հաղպատավանքն ու Սանահինը, հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕՅ –Ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

      Աշխարհում քիչ են այն հանգստյան գոտիները, որտեղ և բնաշխարհն է յուրօրինակ և դարերի պատմություն ունեցող տեսարժան վայրերը:

www.qefohotel.com

     Հյուրանոցն ունի երկու տասնյակից ավել հարմարավետ, լուսավոր ու ճաշակով կահավորված սենյակներ: Սանհանգույցները հագեցված են հիգիենայի բոլոր միջոցներով և պարագաներով: ՈՒնի մշտական տաք ջուր, ապահովված է ինտերնետ կապով, արբանյակային ալեհավաքով և հարմարություններով:
      Մատուցվող կերակրացանկը բազմազան է: Այստեղ կարելի է ճաշակել ազգային խոհանոցի մշտապես թարմ, տեղական բերք ու բարիքով պատրաստված սնունդ:

      Ռեստորանում հյուրերին առաջարկում են նաև անհատական մոտեցում: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսիոնալ անձնակազմը իր հյուրընկալությամբ անմոռանալի կդարձնի ձեր հանգիստը: