Տարիների վաստակ և ճանաչում, վաստակած հարգանք ու վստահություն: Արժանիորեն գնահատված գործընկեր:


      «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերությունը 1997 թվականից իր բուռն գործունեությունն է ծավալել այս բնագավառում:

      Շուրջ 19 տարի հավատարիմ է եղել իր հաճախորդներին և մասնակցել է բազում ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում:

      Բազմիցս արժանացել է Պատվոգրերի, մրցանակների և շնորհակալագրերի:
      «Ռիմա Թրավել» Տուրիստական ընկերությունը կազմակերպում է հանգիստ և Հայաստանի ամբողջ տարածքում, և արտերկրում:

      Իր ողջ գործունեության ընթացքում «Ռիմա Թրավելը» ջանք չի խնայել որպեսզի Հայաստանում զարգացնի տուրիզմը, տարբեր հանգստյան տներում և հյուրանոցներում` կազմակերպելով ժամանցային երեկոներ և շոու ծրագրեր:



     2004 թվականին տուրիզմը զարգացնելու նպատակով թողարկվեց «Տուրիզմ» շաբաթաթերթը, որը մեծ մասսայականություն էր վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս, որի արդյունքում սփյուռքահայերի խնդրանքով շաբաթաթերթը վերածվեց առավել ընդգրկուն ամսագրի :

      «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերությունը շրջագայելով աշխարհով մեկ հայտնաբերում է հայ արվեստագետների, նկարահանում փաստավավերագրական ֆիլմեր ` որոնցից առավել տպավորիչ է «Հայը մեզ է նայում» ֆիլմը, որը նկարահանվե է Իտալիա քաղաքում Հայաստանի ազգային Կինո Կենտրոնի հետ միասին:

      Նկարահանվել է նաև Ցեղասպանության 100 ամյակին նվիրված ` «Իմ Փոքրիկ Իշխանը» ֆիլմը:

      Այս տարիների ընթացքում գործընկերները և ԶԼՄ-ները հաճախակի անդրադարձել ու լուսաբանել են «Ռիմա Թրավել»-ի գործունեությունը:

     

            «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերությունը                առաջարկում է բազմաթիվ ծառայություններ.

  • Սոցիալական փաթեթների ձևակերպում
        ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում
  • Հանգստի ձևակերպում ՀՀ տարածքում և ԼՂՀ – ում
  • Ներգնա և արտանգնա տուրիզմ
  • Ներքին տուրիզմ
  • Ուղեվորափոխադրում ՌԴ , Ուկրաինա և Վրաստան
  • Վիզային աջակցություն
  • Զբոսավար և ուղեկցորդի ծառայություններ
  • Ամենորյա էքսկուրսիաներ
  • Ավիատոմսեր


  •        2012 թվականից առ այսօր «Ռիմա Թրավելը» սպսարկում է Պետական Սոցիալական Փաթեթներ: