Ծաղկաձորի
«ՌԻՊԱ» առողջարան

   Բնությունը կազդուրում է հոգով և մարմնով, այս առողջարանում այդ արդյունքը կրկնապատկում են:

      Ծաղկունյաց լեռնաշղթան, իր մշտադալար կանաչ անտառներով, Մարմարիկ գետը անկրկնելի կիրճերով ու իր թարմացնող շնչով, բարձրադիր լեռնային կլիման Ծաղկաձորը քաղաքը դարձրել են ամենապահանջված հանգստյան և առողջարանային կենտրոնը:
      Այստեղ բնաշխարհն անզուգական է տարվա բոլոր եղանակներին, իսկ երբ դրան գումարվում է նաև բազմապրոֆիլ առողջարանային հանգիստ՝ «ՌԻՊԱ» առողջարանի գոյությունը դառնում է անփոխարինելի:

     Այստեղ կան բազմաբնույթ առաջարկներ հանգստի, ժամանցի և կոմպլեքս բուժումներ ընդունելու համար: Պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող անձնակազմը արդյունավետ հանգիստ և բուժում է կազմակերպում, ցուցաբերելով անհատական մոտեցում, հոգատար ու նվիրված վերաբերմունք:

    Առողջարանում կան երկու առանձնացված քոթեջներ, որոնցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները ընկերային, ընտանեկան հանգիստ անցկացնլու համար:
    «ՌԻՊԱ» առողջարանը բովանդակալից ժամանց անցկացնելու համար ևս ունի բազմաթիվ առաջարկներ՝ խաղահրապարակ, թենիս, բիլիարդ, հանգստյան գոտի, բար, ռեստորան և այլն:



     Ժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով հագեցած բուժական, լաբորատոր կաբինետներում իրականացվում են իգալացիայի, պարաֆինաբուժման, մերսման, բուժիչ ֆիզկուլտուրայի և այլ բազմաբնույթ ծառայություններ:
      «ՌԻՊԱ» առողջարանը տպավորիչ է նաև իր հարմարավետ, դասական ձևավորմամբ, հանգստի ու վայելքի համար նախատեսված հիանալի պայմաններով:

    Այն չորս հարկանի շինություն է, որ ներդաշնակորեն ձուլված է տեղի բնությանն ու կոլորիտին:

   Շուրջ վեց տասնյակ նրբաճաշակ ոճավորմամբ սենյակներից բացվում են հիանալի տեսարաններ, ինչպես քաղաքը երիզող լեռնաշխարհի, անտառների, կիրճ ու հովիտների բնապատկերներով, այնպես էլ միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կառույցներից մեկի՝ Կեչառիսի վանքային համալիրի վեհաշուք տեսքով:

    Առողջարանային սննդակարգից բացի, այստեղի խոհանոցն ունի նաև հարուստ կերակրացանկ, ուր առանձնանում են ազգային կերակրատեսակները:

    Հանգստացողների համար այստեղ ակտիվ հանգստի կազմակերպման բազում առաջարկներ կան՝ էքսկուրսիաներ, քայլարշավներ և, իհարկե, դեպի Ծաղկաձորի այցեքարտն ու հպարտությունը դարձած ճոպանուղին:

www.ripa.am