Ամբողջ աշխարհում ընդունված է քաղաքային կյանքի կենսառիթմն ու դիմագիծը բնութագրել նրա հանգստի ու ժամանցի առաջարկներով: «ՌՈՅԱԼ» Սրճարան – ռեստորանը իր նորամուտով Երևանի հարափոփոխ գույներին ու շնչառությանը ավելացրեց աքայական զուսպ ու դասական, նրբաոճ շքեղություն:

      Այստեղ ամեն ինչ նրբանկատորեն մտածված է՝ և կահավորումը, և ինտերիերի ճարտարապետական ու գունային լուծումները, որ տրամադրում են հանգիստն ու ժամանցը դարձնելու վայելք, արդյունավետ ու տպավորիչ:
      Միջավայրը այցելուների համար այնքան հարմարավետ է ու տրամադրող, սպասարկումը անթերրի ու պրոֆեսիոնալ, որ շոյում է արժանապատվությունդ, քանի որ նման ընդգծված հարգալից վերաբերմունքով և անհատական մոտեցմանբ առանձնակի կարևորվորվում է յուրաքանչյուրի ներկայությունը:

      «ՌՈՅԱԼ» սրճարան – ռետորանը յուօրինակ է նաև իր խոհանոցով: Աշխարհի բազմազան խոհանոցների ընտրանին, սեփական ձեռագրով ու վարպետությամբ միանգամայն նորացված ու տեղայնացված, համի ու ձևավորման առումով այնքան ներդաշնակ են՝ ակնահաճո ու անգերազանցելի համային որակներով:

      Գաղտնիքը օգտագործվող բնամթերքների խստագույն ընտրությամբ, յուրօրինակ բաղադրիչների, թանկարժեք համեմունքների օգտագործմամբ և բարձր որակավորում ունեցող խոհարարների ստեղծագործական մոտցմամբ է պայմանավորված:

     Այս ռեստորանում հայկական ազգային խոհանոցը ներկայացված է իր ամբողջ բազմազանությամբ: Ամենածանոթ ուտեստն էլ իր մատուցման ձևով ու բովանդակությամբ այստեղ առանձնահատուկ է:

      Կերակրացանկը արժեվորում են աշխարհում հայտնի բրենդային խմիչքների լայն ընտրանին: Մատուցվում են նաև ֆիրմային կոկտեյներ:

      Ռեստորանում հնչում է բարձրաճաշակ կենդանի երաժշտություն, որ հանգստավետ տրամադրությամբ է վարակում, երեկոն դարձնելով տպավորիչ ու հիշարժան:

Ջենթնմենների ակումբ, Սիգար երկոներ և բազմապիսի այլ հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումների նախաձեռնություններով են իմաստավորում իրենց հյուրերի առօրյան այս բազմափորձ կոլեկտիվում: Մեծահասակների, և երեխաների ամենանախընտրելի վայրերից է «ՌՈՅԱԼ» սրճարանը: Առաջարկվող բոլոր ուտեստները պատրաստվում են տեղում, առանց հավելումների և ավանդական բաղադրատոմսերով:

      «ՌՈՅԱԼ» սրճարան - ռեստորանը իսկական հայտնություն է նաև Հայաստան այցելած հյուրերի համար, քանի որ այստեղ հայ մարդու հյուընկալության և հյուրասիրության ազգային նկարագրի լիարժեք պատկերն է ներկայացվում: