Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային կենտրոնն է։ Աշխարհի ամենաբարձրադիր ջրային ավազաններից մեկը՝ Սևանա լիճը գրավում է ոչ միայն իր զարմանահրաշ հմայքով, այլ նաև շրջակա բնաշխարհով, որ անբացատրելի գրավչությամբ առողջարանային հանգստի անփոխարինելի հանգրվան է դարձել։
Սևանա լճից հարավ – արևմուտք, Երևանից 126կմ հեռավորությամբ է գտնվում Մարտունի քաղաքը։ Լճի և քաղաքի միջև տարածվում է սոսիների, ուռենիների և եղևնիների անտառը։ Քաղաքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ու սրբավայրերով, կիկլոպյան ամրոցով, հնագույն բնակատեղիներով։ Ծովի մակերևույթից 2829մ բարձրության վրա գտնվող հրաբխասարի խառնարանում գոյացած Արմաղան լիճը բնության իրական հրաշք է, որ անջնջելի տպավորություն է պարգևում էքստրմալ տուրիզմի սիրահարներին։
Հյուընկալվել Մարտունի քաղաքում, հաղորդակցվել բնության, պատմության հրաշալիքներին և վայելել տեղական խոհանոցը իր ողջ բազմազանությամբ, շփվել տարածաշրջանի սրտաբաց, հումորով ու հյուրասեր մարդկանց հետ՝ ահա այն ամբողջական պահանջված փաթեթը,որ յուրաքանչյուր ուղևորություն կդարձնի անմոռաց ու անկրկնելի։

Հեռ։ +374 94 350016

Քաղաքի ամենանախընտրելի հյուրընկալ և հյուրասեր օջախներից է «ՌՈԶԻ» ռեստորանը, որտեղ բնաշխարհի պարգևած բերքն ու բարիքը հմուտ խոհարաների շնորհիվ դառնում են ընտրագույն ուտեստներ։
Այս չքնաղ բնաշխարհը ոչ միայն հիացնում է, կազդուրում, այլ նաև տեղական խոհանոցն ապահովում է բազմաբնույթ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքներով։ Բնությունն այստեղ դեղաբույսերի անսպառ շտեմարան է, որոնք խելամտորեն օգտագորվում են ազգային կերակրատեսակներում։

«ՌՈԶԻ» ռեստորանը տեղաբնակների համար քաղաքի կոլորիտի բաղկացուցիչ մասն ու նախընտրելի վայրն է դարձել, իսկ օտարերկրյա հյուրերի համար ազգային
հյուրասիրության ավանդույթներին ծանոթանալու լավագույն միջոց։

«Ռոզի» ռեստորանի կոլեկտիվի համար առատ սեղաններով հյուրասիրությունն ու սրտաբաց հյուրընկալությունը արժանապատվության խնդիր է։ Իրավմամբ սա է այն կարևոր շարժառիթը, որ զարմանքն ու հիացմունքը միշտ ուղեկցում է Հայաստան եկած այցելուներին։ Սևանա լճի քաղցրահամ ջրերով սնված անկրկնելի համային որակներով առանձնացող ձկնատեսակներից բացի, այստեղ կարելի է ճաշակել ինչպես ազգային, այնպես էլ արևելյան, եվրոպական խոհանոցների կերակրատեսակներ: