There are no translations available.
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1278-1288 թվականներին: Հայաստան աշխարհի հազարավոր եկեղեցիների մեջ այն առանձնանում է այնքանով, որ այստեղ են պահվում Սուրբ Գևորգի մասունքները:
Հոգևոր այս շինությունը եկեղեցական ճարտարապետության ամենանշանակալից կառույցներից է:
Սբ.Գևորգ եկեղեցին քառանիստ բազիլիկ է, կառուցված է սև և դեղնակարմիր սրբատաշ տուֆ քարերով: Եռակամար նախասրահի կենտրոնում կանգնած է տասներկու սյուներով զանգակատունը: Կամարների վրա հենված գմբեթն ունի հովարաձև ծածկ: Գմբեթի վեղարի տակ երևում է մեծ խաչապատկերը:

Եկեղեցին հարուստ է որմնանկարներով, իսկ արտաքին հարդարանքներն աչքի են ընկնում սև և դեղնակարմրավուն տուֆե շախմատաձև շարվածքներով: Բարձրարժեք արվեստի տպավորություն են թողնում պատուհաններից վեր չորս ավետարանիչների խորհրդանիշերի / մարդ, ցուլ, առյուծ, արծիվ/ քանդակները:
Իր հորինվածքային լուծումներով, շինարարական և հարդարանքի առանձնահատկություններով Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին ուրույն տեղ է գրավում հայ եկեղեցական ճարտարապետության մեջ:








