«ՌՈՍԻԱ» հյուրանոցային համալիրը բարձրակագ, ժամանակակից սպասարկման չափանիշներին համահունչ, զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքի ամենապահանջված հանգրվաններից է, ուր հանգիստը դառնում է վայելք, ամեն օրը տպավորիչ ու անկրկնելի:
      Այստեղ ամեն մանրուք նրբանկատորեն մտածված է և ընտանեկան, և ընկերային, և անհատական հանգիստ անցկացնելու, ինչպես նաև գործարար կապեր հաստատելու, հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ:


      Սյունազարդ ընդարձակ նախասրահը, ապակեպատ վերելակներով, հանգստավետ կահավորանքով չհոգնեցնող, աչք շոյող շքեղությամբ լավագույնս բնութագրում և արժեվորում է հյուրանոցի վարկանիշը, այն դարձնելով հյուրանոցային տնտեսությունների մեջ լավագույններից մեկը:





Ծաղկաձորն ամռանը

«ՌՈՍԻԱ» հյուրանոցի բարձր որակավորում ունեցող անձնակազմը իր նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատաոճի շնորհիվ աշխարհի տարբեր կողմերից այստեղ հյուրընկալվողների շրջանում մեծ հարգանք ու վստահություն է վայելում:
     «ՌՈՍԻԱ» հյուրանոցում գործում են տարբեր կարգի համարներ՝ դաբլ, թվին, ֆեմիլի, սենյոր, ջունիոր սյուիթ, դե լյուքս, լյուքս, նախագահական լյուքս: Սենյակներն առանձնանում են կահավորանքի ու ձևավորման նրբաճակությամբ, հարմարավետ հանգստի ու ժամանցի կազմակերպման բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով: Կենցաղավարության առաջին անհրաժեշտության պարագաններից մինչև արքայավայել շքեղություն ապահովող ինտերիերով:
      Հյուրանոցն ունի բազմապրոֆիլ կոնֆերանս դահլիճ, գեր ժամանակակակից սարքավորումներով, լանչերի, ֆուրշետների բարձր մակարդակով կազմակերպման հնարավորություններով: Հյուրանոցում գործում են մշտապես մաքրվող լողավազանն ու ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը, ռուսական և արևելյան շոգեբաղնիքները: Բազմաբնույթ հանգիստ կազմակերպելու համար նախատեսված են սեփական հարուստ ձայնադարանով կինոսրահը, ՄԱՖ ակումբը, բարն ու սրճարանը, ռեստորանը իր ազգային, եվրոպական, արևելյան խոհանոցների լայն տեսականիով, բարձրակարգ սպասարկման կուլտուրայով: Առանձնապես տպավորիչ է մանկական հանգստի ու զվարճանքի սրահը:

www.hotelrussia.am

+374 223 6 19 19
+374 223 6 19 19
info@hotelrussia.am

Ծաղկաձորը ձմռանը