Աշխարհում քիչ են այն հյուրատները, որոնք գտնվելով ակրկնելի բնաշխարհի գրկում, շրջապատված լինեն հազարամյակների պատմության խորքից եկող բերդերով ու վանքերով, պատմամշակութային բացառիկ կոթողներով, արգելոց թանգարանով, չբացահայտված բնակատեղիներով, քարայրներով, կիճերով ու քարանձավներով:
Հայ ժողովրդի միջնադարյան Ճարտարապետութան և հոգևոր մշակույթի գլուխգործոց հանդիսացող Տաթևի վանքային համալիրը իր ողջ շքեղությամբ ու շրջակա տեսարժան վայրերով, անգնահատելի է էքստրեմալ և հոգևոր տուրիզմը նախընտրողների համար։ Այստեղ է գտնվում նաև աշխարհում իր թռիչքի երկարությամբ առաջին Տաթևի ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

Հեռ։ +374 93 575960
        +374 98 575960

Տաթևի «Սարո» հյուրատունը բացառիկ է նաև իր դիրքով։ Բնության հետ այնքան ներդաշնակ հանգստյան այս գոտին հնարավորություն է տալիս միևնույն ժամանակ հաղորդակցվել աննման բնաշխարհի, հազարամյա պատմության կենդանի վկայագրերի, շփվել այստեղի յուրօրնակ կոլորիտի հետ և վայելել ազգային հյուրասիրությունը։

«ՍԱՐՈ» հյուրատան սենյակները նրբաճաշակ, նպատակային կահավորմամբ հարմարավետության, ընտանեկան միջավայրի տրամադրոություն են ստեղծում, որտեղ և հանգիստը, և ժամանցը դառնում են հաճելի ու բովանդակալից:
Իր գործին քաջատեղյակ, սրտաբաց վերաբերմուքով աշխատակազմը հյուրերի նկատմամբ անհատական, ջերմ ու քաղաքակիրթ վերաբերմունքով, ընդգծում է հայ մարդու հյուրընկալության դարավոր բարի համբավը:

Հյուրերի համար ստեղծված են հարմարավետ հանգստի բազմաբովադակ առաջարներ ևս՝ պրոֆեսիոնալ անձնակազմի ուղեկցութամբ կազմակերպվում են շրջագայությունններ, քայլարշավներ, ակտիվ հանգիստի հետաքրքիր բացահայտումներով: Հայկական այս հյուրընկալ օջախը ազգային լավագույն ավանդւյթների կրողն է, սրտաբաց հյուրասիրությամբ, մաքրակենցաղ ու քաղաքակիրթ վարվեցողությամբ: