Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Հայաստանի ամենագեղատեսիլ Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում է գտնվում «ՍՈՃՈՒՏ» հանգստյան տունը։ Դեռևս 1955թ հիմնադրված այս դրախտավայրը արժեվորում է բուսաբանական այգին՝ դետրոպարկը, որը յուրօրինակ է ոչ միայն իր բազմազան ծառատեսակներով, այլ նաև անկրկնելի է իր բնական եղևնիների ու սոճիների անտառով:

«ՍՈՃՈՒՏ» հանգստյան տունը հիանալի տարբերակ է նաև տուրիզմի ամենաբազմազան ճյուղերը նախընտրողների համար։
/էկոտուրիզմ, էքստրեմալ, հոգևոր, առողջարանային տուրիզմ և այլն/

Առողջարանային տուրիզմ: Բարձր լեռնային կլիման, եղևնիների անտառները, գետ ու աղբյուրները, դեղաբույսերով, բնական արևահամ մրգերով ու բանջարեղեններով պատրաստված սննդակարգը կազդուրում են և ապաքինում և մարմինդ, և հոգիդ։

Հոգևոր տուրիզմ:
Լոռու մարզը հազարամյա պատմամշակութային կոթողների, բերդերի ու ամրոցների անկրկնելի պատկերասրահ է։
ԷկոՏուրիզմ:
Էկզոտիկ, բացառիկ ծառ ու ծաղկունքով, բնության հրաշքներով, բնաշխարհի զրարմանահրաշ երևույթներով է առանձնանում այս տարածաշրջանը։

Հանգրվանելով
«ՍՈՃՈՒՏ» հանգստյան տանը, ձեզ համար հասանելի կդառնան այս բոլոր վայելքները։




Շուրջ հինգ տասնյակ ննջարանային համարները հարմարավետ են ու տրամադրող, նաև պասիվ հանգիստ կազմակերելու համար ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ կապի, հեռահաղորդակցության միջոցներով, հիգիենայի պարագաներով։ Արդյունավետ հանգստի համար այստեղ գործում են շոգեբաղնիքը, խաղասրահները, բարը, սրճարանը, հանգստի սրահները՝ ժամանցի կազմակերպման հնարավորություններով։

«ՍՈՃՈՒՏ» հանգստյան տունը գործարար կապեր հաստատելու, տարբեր կորպորատիվ միջոցառումների, համաժողովների անցկացման համար առաջարկում է ժամանակակից սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճ։ Այս հանգստյան տունը անփոխարինելի ժամանցի և բազմաբովանդակ զվարճանքների վայր է նաև երեխաների համար։ Բազմափորձ անձնակազմը ամեն ինչ անում է երեխաների օրը անմոռաց, հանգիստը արդյունավետ և լիարժեք դարձնելու համար։

      Բազմազան ու սննդարար կերակրացանկով է առանձնանում նաև այստեղի խոհանոցը։ Տարածաշրջանի ազգային խոհանոցի անկրկնելի համային որակներն ու յուրօրինակությունը մշտապես գոհացնում են ամենանրբաճաշակ այցելուներին։
         
«ՍՈՃՈՒՏ» հանգստյան տան բարի համբավի ու տարիներով ամրագրված վստահության երաշխավորը նրա կոլեկտիվն է՝ իր մշտապես բարյացկամ ու հոգատար վերաբերմունքով։

Հայաստան, Լոռու մարզ,
գ. Գյուլագարակ

www.sochut.am

Հեռ: +374 95 411195
        +374 60 501199