Հայաստանի գեղատեսիլ, անտառաշատ և հյուրասեր մարզում՝ դրախտավայր Լոռիում է գտնվում Սպիտակ քաղաքը։
Վերականգնված, աշխույժ կենսառիթմով, նորովի ճարտարապետական դիմագծով, սրտաբաց իր մարդկանցով այս քաղաքը հետաքրքիր հանգրվան է դարձել աշխարհի տարբեր կողմերից եկող հյուրերի համար:

Սպիտակի քաղաքաշինության առանձնահատկությունը նրա կոսմոպոլիտարիզմն է՝ այստեղ կարելի է տեսնել աշխարհի տարբեր երկրների ձեռագիրն ու գույները:

«ՏԱՐԻԵԼ» հյուրանոցը թեպետ գտնվում է քաղաքի կենտրոնում, իր ընդարձակ, առանձնացված տարածքով պասիվ հանգիստ անցկացնելու համար ունի բոլոր պայմանները։


      Սպիտակ քաղաքը ունի ակտիվ, բազմաբնույթ ենթակառուցվածքներ, այստեղից են անցնում միջպետական ավտոմայրուղին, երկաթգիծը։

     Այս տարածաշրջանը հետաքրքիր է նաև իր պատմամշակութային կոթողներով, մ․թ․ա․2-րդ հազարամյակով թվագրվող դամբարանադաշտերով, հոյակերտ եկեղեցիներով։

+37494 242030


«ՏԱՐԻԵԼ» հյուրանոցի համարները ապահովված են կապի և հեռահորդակցության միջոցներով, հիգիենայի և կենցաղավարության պարագաներով, անհրաժեշտ սարքավորումներով։

     Լուսավոր, ճաշակով կահավորված սենյակները նախատեսված են ընտանեկան, ընկերային, անհատական հանգստի և ժամանցի համար։

Հյուրանոցի հարմարավետությունը կրկնապատկում է սպասարկվող անձնակազմի բարեխիղճ, ջերմ ու սրտաբաց վերաբերմունքը։

Դրանով է բացատրվում այս հյուրանոցի նկատմամբ ավելացող հետաքրքրությունն ու պահանջարկը։
«ՏԱՐԻԵԼ» հյուրանոցը ժամանցի բազմաբնույթ առաջարկներ ունի։ Հյուրերի տրամադրության տակ են արևլեյան շոգեբաղնիքը, լողավազանը, խաղասրահը, սրճարանը, բարն ու ռեստորանը։

      Բազմազան է ռեստորանի կերակրացանկը։ Ազգային խոհանոցի անզուգական ուտեստներից բացի, կմատուցվեն նաև համադամ խորտիկների և ճաշատեսակների ամենատարբեր տեսականի։