Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ «Պանդոկ Երևան»-ի գեղեցիկ սրահներում, որտեղ Ձեզ է սպասում՝ գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ համեմված անզուգական միջավայր: «Պանդոկ Երևան»-ի ճաշացանկը հագեցած է բազում ճաշատեսակներով, որն ամփոփում է մեր ժողովրդի մշակույթը՝ սիրված և դարերով ստուգված ու մեր օրեր հասած կերակրատեսակներով:

           Ճաշացանկը պատրաստելիս մենք առաջնորդվել ենք մի պարզ սկզբունքով. հրամցնել զուտ հայկական, բայց հանիրավի մոռացված կամ մոռացման եզրին գտնվող կերակուրներ, ինչպես նաև՝ կովկասյան խոհանոցի լավագույն նմուշներ, որոնք հարիր են մեր հաճախորդների քիմքին, բայց յուրատիպ են ու փոքր-ինչ տարբեր:

           Մեր հաջողության գրավականը մատուցվող ճաշատեսակների բարձր որակն ու բազմազանությունն է, մշտապես թարմացվող ճաշացանկը, օգտագործվող թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները և սպասարկող անձնակազմի բարյացակամ վերաբերմունքը:

           «Պանդոկ Երևան»-ի ներքին հարդարումը, որն աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, ներդաշնակությամբ և յուրօրինակ դեկորով, ստեղծված է բավարարելու նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին:

           Այստեղ Դուք Ձեզ կզգաք ինչպես տանը` անկաշկանդ և ուշադրությամբ պարուրված, կհամտեսեք հայկական խոհանոցի անզուգական բարիքները ազգային երաժշտության մեղմիկ ելևէջների ներքո:






          Յուրաքանչյուր տարածաշրջանում մատուցվող կերակուրը տվյալ մշակույթի մի մասն է կազմում և վկայում այն նախասիրությունների մասին, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում` շփումների միջոցով, ինչպես և պատմական իրադարձությունների բերումով:

        Լինելով ազգային նկարագրի յուրահատուկ մասը` խոհանոցը նույնպես ենթարկվում է փոխադարձ ազդեցություններին և չի կարող սահմանափակվել մեկ ազգի կամ մեկ մշակույթի ավանդույթներով: Թերևս, դրանով է պայմանավորված, որ «Պանդոկ Երևան»-ի ստեղծման օրից ձգտել ենք համադրել հայկական ու կովկասյան խոհանոցի լավագույն ավանդույթները:

   Չէ՞ որ ժամանակի ընթացքում այդ կերակրատեսակներից շատերն ընդունվել են հայերիս կողմից ու դարձել ճաշացանկի մի մասը: Այսպիսով, հիմնադրման պահից ի վեր մեր առջև խնդիր ենք դրել հաճախորդին առաջարկել այնպիսի ճաշացանկ, որը հարիր է քիմքին, մշակույթին ու սովորույթին, բայց նաև յուրատիպ է, փոքր-ինչ տարբեր: Բայց սա ամբողջական մոտեցման մի կողմն է միայն:



          Կարծում եմ, որ նման մոտեցման շնորհիվ՝ «Պանդոկ Երևան»-ը մեր հաճախորդներից շատերի համար դարձել է համեղ ուտելիքի և հաճելի միջավայրի մարմնացում: Ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում` «Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը, որտեղ տիրում է անկաշկանդ մթնոլորտ և մշտապես մատուցվում թարմ ու համեղ սնունդ»: «Պանդոկ Երևան» ռեստարանների ցանցը ունի չորս մասնաճյուղ հենց Երևանի սրտում:

Մեր հասցեներն են՝ Տերյան 91, Ամիրյան 5, Պարոնյան 7 և Խորենացի 29:

Առավել մանարամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝
www.PandokYerevan.com