Անտառապատ սարերը, հազարագույն ծաղիկներով զարդարուն մարգագետինները, լեռնային աղբյուրների, լճերի զովացնող շունչը, բնաշխարհի հարափոփոխ բնապատկերները Դիլիջան քաղաքը իրավամբ դարձրել են առողջարանային քաղաք: Այս տարածաշրջանը լավագույն պայմաններն ու հնարավորություններ է առաջարկում նաև էկոտուրիզմի, ճանաչողական, էքստրեմալ, հոգևոր և տուրիզմի այլ ուղղվածությունները նախընտրողների համար։

Առողջարանային տուրիզմ: Բարձր լեռնային կլիման, եղևնիների անտառները, գետ ու աղբյուրները, դեղաբույսերով, բնական արևահամ մրգերով ու բանջարեղեններով պատրաստված սննդակարգը կազդուրում են և ապաքինում և մարմինդ,և հոգիդ։

Էքստրեմալ տուրիզմ: Տարածաշրջանը ունի անդնդախոր ձոր ու կիրճերով, գետերով ու լճերով, ջրվեժներով ու լեռնային անանցանելի կածաններով ճոպաններով անցնելու, դժվարին երթուղիներ հաղթահարելու բացառիկ հնարավորություններ։

Հոգևոր տուրիզմ: Տավուշի մարզը հազարամյա պատմամշակութային կոթողների, բերդերի ու ամրոցների պատկերասրահ է։

+37491 017 019



Հանգրվանելով «ՏԱՎՈւՇ» հյուրանոցում, որը տեղակայված է Դիլիջանի ամենագրավիչ տեսարժան վայրերից մեկի և զբոսաշրջային կենտրոնի՝
Պարզ լճի հարևանությամբ, կարող եք ընտրել ձեր նախընտրություններին համապատասխան
հանգիստ և ժամանց։


Հյուրանոցն առաջարկում է ճաշակով ոճավորված, հարմարավետ պայմաններով ննջարանային համարներ, որոնց պատուհաններից բացվում են դրախտային տեսարաններ։ Հյուրանոցային համարները հագեցած են ժամանակակից կապի միջոցներով, կենցաղային առաջին անհրաժեշտության, հիգիենայի պարագաներով: Գործում են լողավազանը՝ ժամանցի բոլոր հնարավորություններով, խաղասրահները, բարը, սրճարանն ու ռեստորանը:

      Առանձնակի տպավորիչ է հյուրանոցի բակը՝ իր բազմաֆունկցիոնալ ժամանցի առաջարկներով, ընկերային և ընտանեկան հանգստի բոլոր հնարավորություններով:
Տարածաշրջանին բնորոշ կերակրատեսակների անկրկնելի համն ու հոտը, վարպետ խոհարարների պատրաստած նրբահամ խորտիկներն ու հյուրասիրության կուլտուրան, «ՏԱՎՈւՇ» հյուրանոցառեստորանային համալիրի բարի համբավի գրավականն են: