Գեղանկար լեռների գրկում, չքնաղ բնապատկերներով Հայստանի մայրաքաղաքից ընդամենը 60կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենաբարձրադիր, քաղցրահամ ջրային ավազանը՝ աննկրկնելի գեղեցիկ ու վեհաշուք Սևանա լիճը կամ Գեղամա ծովակը; Ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա գտնվող Սևանա լիճը աշխարհում մեծ համբավ վայելող տուրիստական կենտրոններից է:

     Մարտունի քաղաքը,որտեղ տեղակայված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» հյուրանոցային համալիրը, զբոսաշրջիկներին գրավում է նախևառաջ իր յուրահատուկ աուրայով, առատ, անգերազանցելի խոհանոցով և,որ ամենակարևորն է, բարի, հումորով ու սրտաբաց մարդկանցով, որոնց հետ շփելով կարճ ժամանակում հարազատանում են քաղաքին և այստեղ անցկացրած ամեն օրը դառնում է անմոռանալի:
     Հայաստան եկած հյուրերի համար Սևանա լիճը ոչ միայն անփոխարինելի հանգստավայր է, այլ նաև բնության զարմանահրաշ երևույթ, որ մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանա: Այստեղ արևի շռայլ ճառագայթնեը կենսական լիցքեր են հաղորդում, նաև բուժում են և կազդուրում: Լեռնային կլիման, դեղաբույսերով, ծառ ու ծաղկունքով զարդարուն սարալանջերը, Սևանա լճի թարմացնող շունչը առողջարանային հանգստի լավագույն գրավականն են:

+374 77 539310

      Սևանա լճի հմայքը վայելելու, առողջարանային և ակտիվ հանգիստ անցկացնելու համար լավագույն պայմաններ է առաջարկու Մարտունու «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» Հյուրանոց - հանգստյան գոտին։
    «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» հանգստյան տունը Մարտունու ամենահամբավաբեր ու պահանջված հյուրանոցներից է։ Այստեղ հյուրերերի հանգիստն ու ժամանցը բարձր մակարդակով կազմակերպելու համար հնարավոր ամեն պայմանները ստեղծված են։ Հանգստյան տունը հարմարավետ է նաև իր քոթեջներով, որոնք հագեցած են ժամանակակից զբոսաշրջիկներին գոհացնելու բազմազան ծառայություններով, կենցաղային սարքավորումներով, կահավորված խոհանոցներով, կապի և հեռահաղորդակցության բոլոր միջոցներով, հիգիենայի պարագաններով:
      Հյուրերի ժամանցը լիարժեք կազմակերպելու համար այստեղ կան բազմաբնույթ առաջարկներ՝ խաղասրահներ մեծահասակների և փոքրերի համար, կանաչապատ բակ ու իհարկե Սևանա լիճը, իր ողջ շքեղությամբ և վայելքներով։ Այստեղ կարելի է կազմակերպել նաև հետաքրքրիր քայլարշավներ դեպի մոտակա լեռները, Արմաղան լեռան գագաթին գտնվող բարձրադիր լիճը։