Ծաղկաձոր քաղաքը միջազգային համարում ունեցող տուրիզմի կենտրոններից է: Տարվա բոլոր եղանակներին քաղաքը հանգստի ու ժամանցի համար բազմաբնույթ առաջարկներ ունի: Բարձր լեռնային կլիմայով , մշտադալար անտառներով, ծաղկանկար բնաշխարհով Ծաղկաձորը նաև առողջարանային հանգստավայր է:

Ձմռան ամիսներին քաղաքը դառնում է լեռնադահուկային սպորտաձևերի խոշորագույն կենտրոններից մեկը, հյուրընկալելով ոչ միայն սիրողական, այլ նաև պրոֆեսիոնալ, հանրաճանաչ մարզիկների: Գերարդիական ճոպանուղին, իր եռաթռիչք, զարմանահրաշ երթուղիներով Ծաղկաձորի այցեքարտն է:


      Իր անչափ պրակտիկ ճարտարապետական լուծումներով, իր արտաքին գրավչությամբ «ՅՈՒՊԻՏԵՐ» հյուրանոցային համալիրը լրացնում է քաղաքի դիմագիծը, նրան հաղորդելով ժամանակակից հանգստավայրի դասական կերպար:

      Նույն դասական, զուսպ ու աչք շոյող շքեղությամբ է առանձնանում նաև հյուրանոցի ինտերիերը:

      Այստեղ ամեն ինչ նրբանկատորեն մտածված է, որ յուրաքանչյուր այցելու իրեն զգա սպասված ու արժեվորված:



ԵՎ ամենևին էլ պատահական չէ, որ այստեղ հյուընկալվողները նախընտրությունը մշտապես տալիս են նույն, արդեն հարազատ դարձած այս հյուրընկալ օջախին:









Ամռանը կանաչապատ անտառների գրկում , աշնանը բազում գույներով երիզված, ձմռանն իր ձնահյուս կախարդանքով հեքիաթային դղյակ է հիշեցնում քաղաքի արտում տեղակայված «ՅՈՒՊԻՏԵՐ» հյուրանոցային համալիրը:

      Նրբաճաշակ դիզայնով ձևավորված սենյակները, էկոնոմ և լյուքս կարգի համարները արդյունավետ հանգիստ անցկացնելու համար հագեցած են յուրաքանչյուրը իր տեսակի մեջ յուրովի հարմարություններով: Առկա են ժամանակակից հաղորդակցման ու կապի բոլոր միջոցները:

      Այցելել Ծաղկաձոր և հանգրվանել «ՅՈՒՊԻՏԵՐ» հյուրանոցում, նշանակում է կրկնապատկել հանգստի վայելքը:

     «ՅՈՒՊԻՏԵՐ» հյուրանոցային համալիրի ներսում ժամանցի համար ևս ստեղծված են բոլոր պայմանները: Ազգային և եվրոպական խոհանոցի բազմազան ուտեսներով , սպասարկման բարձր կուլտուրայով, անհատական մոտեցմամբ է առանձնանում նաև հյուրանոցի ռեստորանը:

      Այս ամենն, անշուշտ, «ՅՈՒՊԻՏԵՐ» հյուրանոցի աշխատակազմի պրոֆեսիոնալ պատրասվածության և մարդկային ջերմ ու նվիրված նկարագրի արդյուքն է:

Հեռ՝ +374 91-46-06-17,
+374 55-46-06-17
Էլ. հասցե: info@jupiter-hotel.info