Կանաչապատ անտառներով շրջապատված, լեռնային կազդուրիչ կլիմայով ու աննման բնաշխարհով Վանաձոր քաղաքը Հայաստանի լավագույն առողջարանային հանգստավայրերից է։ Քաղաքային կյանքի աշխույժ կենսառիթմին հաղորդակից «ՌՈՅԱԼ» հյուրանոցը առանձնացված ու հանգստավետ մի օազիս է՝ ծաղկազարդ մարգագետիների ու անտառների գրկում։ Եվ ակտիվ, գործարար աշխարհի ներկայացուցիչների, և պասիվ հանգիստ նախընտրողների համար այս հյուրանոցը շահավետ, նպատակային և արդյունավետ առաջարկներ ունի ։

      Իր բարձրադիր, նպաստավոր դիրքի շնորհիվ, «ՌՈՅԱԼ» հյուրանոցը դարձել է պահանջված հանգստյան գոտի։ Այստեղ սենյակները սոսկ գիշերակաց անցկացնելու ննջարաններ չեն, այլ նաև ունեն հարմարավետ կահավորանքով, բազմաֆուկցիոնալ հյուրասրահներ, որոնք հագեցած են ժամանակակից կապի ու հեռահաղորդակցության բոլոր միջոցներով, լիարժեք կենցաղավարության համար անհրաժեշտ պարագաներով։ Իսկ պատուհաններից բացվող բնության տեսարանները լիակատար հանգստի և ժամանցի իդեալական նախապայմաններ են։
Հյուրերի հանգիստը լիարժեք դարձնելու համար այստեղ ամեն ինչ նրբանկատորեն մտածված է՝ տեղում կարելի է պատվիրել ավիատոմսեր, գնումներ կատարել տեղի խանութներից ու բուտիկներից։ Տրամադրվում են փոխադրամիջոցներ՝ անձնական օգտագործման կամ էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջակա տեսարժան վայրեր այցելելու համար։ Մոտոցիկլետների, հեծանիվների, ավտոմեքենաների համար առկա է մշտապես հսկվող, կահավորված կայանատեղիներ։
      Հյուրանոցում գործում է որակավորված մասնագետների ծառայությամբ SPA կենտրոնը, խաղասրահներ, քեյթրինգի ծառայություն, սրճարան, բար։
      Տեղի ռեստորանն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ և բազմազան խոհանոցով, որտեղ այս բնաշխարհի էկոլոգիապես մաքուր ու սննդարար բերք ու բարիքից պատրաստվող կերակրատեսակները հյուրասեր լոռեցիների սրտաբաց հյուրասիրության շնորհիվ դառնում են անկրկնելի վայելք։          
«ՌՈՅԱԼ» հյուրանոցը նախընտրելի է նաև բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման համար՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճ, հանդիսությունների սրահ, տարբեր էքսպոների, ցուցահանդեսների անցկացման համար համապատասխանեցված տարածքներ և այլն։
     Բնության գրկում հանգստանալ ցանկացողների համար ևս հյուրանոցն ունի հիանալի առաջարկ՝ առանձնացված, ընտանեկան, ընկերային հանգստի և կատարյալ ժամանցի պայմաններով քոթեջներ, որոնք իրենց հարմարավետ կահավորմամբ այստեղ անցկացրած ամեն օրըդարձնում են
անմոռանալի ու տպավորիչ։          

Հեռ: (+374) 94 098840        +374-93-323551