Ջերմուկը աշխարհում մեծ համբավ վայելող առողջարանային քաղաքներից է: Այն փռված է Արփա գետի վերին ավազանում, ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Այս հանգստավայրը հայտնի է իր հրաշագործ բուժիչ հանքային աղբյուրներով, գեյզերներով, կազդուրող ջրային ավազաններով, շատրվաններով ու ջրվեժներով:

      Ջերմուկն ունի արտասովոր հմայիչ բնություն, իր մեղմ ձմեռներով ու զովաշունչ ամառներով, այն յուրօրինակ է ոչ միայն տարվա բոլոր եղանակներին, այստեղ բնաշխարհը փոփոխվում է օրվա տարբեր ժամերին: Այս հարափոփոխ գեղեցկությունն ու արդյունավետ հանգիստն է պատճառը, որ մեկ անգամ այցելելով Ջերմուկ, այն դառնում է անփոխարինելի ու մշտապես պահանջված:
«Ջերմուկ Վերոնա ռեզորթ» հյուրանոց հյուրանոցը քաղաքի հյուրերի համար նախընտրելի հանգստավայր է դարձել նախ իր շահեկան դիրքի շնորհիվ: Կանաչապատ ծառ ու ծաղկունքով շրջապատված լեռների գրկում, լճակի ափին, խաղաղ ու հանգստավետ միջավայրով այս հանգստավայրը կազդուրում է և հոգով, և մարմնով:
Ակտիվ հանգիստ նախընտրողների համար, հյուրանոցն ունի բազմաթիվ առաջարկներ՝ զբոսանքներ կվադրացիկլերով, հեծանիվներով, ձմռանը՝ դահուկներով ու ձնագնացներով դեպի ամպերը հասնող ճոպանուղու սահուղիներ, էքսկուրսիաներ փորձառու ուղեկցորդների հետ դեպի շրջակա տեսարժան վայրեր, որոնք բացառիկ պատմամշակութային արժեքներ են:

«Ջերմուկ Վերոնա ռեզորթ» հյուրանոցը իր մատուցած ծառայությունների որակով, աչք շոյող մաքրակենցաղությամբ, էկոլոգիապես բնական ու առատ կերակրացանկով և սպասարկման կուլտուրայով արդեն երկար տարիներ և Հայաստանում, և նրա սահմաններից դուրս վաստակել է բարի համբավ ու ճանաչում:

      Հյուրանոցի նրբաոճ կահավորմամբ համարները, իրենց տեխնիկական հագեցվածությամբ ու հարմարավետությամբ, կբավարարեն ամենախստապահանջ այցելուների պահանջները: Տարբեր կարգի՝ մեկ երկու, երեք տեղանոց, կիսալյուքս, լյուքս տիպի և ընտանեկան համարները իրենց արդիական կապի միջոցների, տեխնիկական, կենցաղային և հիգիենայի պարագաների հագեցվածությամբ և մատուցվող ծառայություններով նախատեսված են նաև երկաժամկետ հանգստի համար:
     Հյուրանոցն ունի լողավազան, մերսման սրահ, որտեղ աշխատում են բազմափորձ մասնագետներ: Բնական նյութերով, բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացվող այս թերապիաները, Ջերմուկի անզուգական բնության, հանքային ջրերի զուգակցմամբ, անգնահատելի արդյունք են ապահովում:

     Բակային տարածքում գործում են համապատասխան կահավորմամբ խաղահրապարակներ, հանգստի ու ժամանցի գոտիներ, բացօթյա սրճարան, ուր քաղաքի չքնաղ բնապատկերները լրացնում են բրենդային խմիչքներ ճաշակելու հաճույքը:
      «Ջերմուկ Վերոնա ռեզորթ» հյուրանոցի աշխատակազմը իր նվիրված ու բարեհամբույր վերաբերմունքով, հյուրերի նկատմամբ անհատական մոտեցմամբ, ընտանեկան ջերմ ու հարազատ միջավայր է ապահովում , նրանց հանգիստը դարձնելով անմոռանալի վայելք: