«ՎԻԱՐԴՈ»
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈւՆ

     Աշխարհի լավագույն տուրիստական հանգստավայրերի շարքում Ծաղկաձոր քաղաքը իր գերժամանակակից ճոպանուղով, տարվա բոլոր եղանակներին հիանալի բնաշխարհով, կլիմային բնորոշ հանգստի ու ժամանցի բազմաբնույթ առաջարկներով, սպասրկման, ծառայությունների մատուցման արդիական ենթակառուցվածքներով վաղուց արդեն ունի իր արժանի տեղն ու պահանջարկը:

      «ՎԻԱՐԴՈ» հանգստյսն տունը դարձել է այդ պահանջարկի երաշխավորներից մեկը: Փաստարկները բազմաթիվ են:

     Նախ՝ հանգստյան տան առավելություննն այն է, որ երկու տասնյակից ավել քոթեջները զարդահյուսված են բնությանը, ամռանը հազարագույն ծաղկունքի, խիտ կանաչ ծառերի ամպհովանով, իսկ ձմռանը իր հեքիաթային բնանկարով ստեղծում են չքնաղ մի գեղանկար՝ տեղի կոլորիտով ու հմայքով: Այս ամենն, անշուշտ, կազդուրում է և հոգով, և մարմնով:

      Գտնվելով ճոպանուղու հարևանությամբ, այստեղից ամեն պահի կարելի է հաղորդակից դառնալ քաղաքի անցուդարձին, ականատես լինել հետաքրքիր միջոցառումների, շփվել աշխարհի տարբեր կողմերից ժամանած այցելուների հետ, վայելել ճոպանուղու մշտափոփող կենսառիթմը:

     «ՎԻԱՐԴՈ» հանգստյան տանը ստեղծված են բոլոր պայմանները ակտիվ և պասիվ հանգստի համար:

    Առանձնացված, տեղակայման հարմարավետությամբ քոթեջները փոքրիկ առանձնատներ են ընկերային ու ընտանեկան խաղաղ և արդյունավետ հանգստի համար:

      Գեղեցիկ, ճաշակով կահավորված ննջարաններով, հանգստի, ժամանցի սենյակներով, բազմաֆունկցիոնալ տնամերձ բակային տարածքներով և այլն:

     
     Ակտիվ հանգստի համար այստեղ ձեզ կտրամդրվեն սպորտային բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հեծանիվներ, դահուկներ, սնոուբորդներ, սպորտային հագուստներ, սկսնակների և սնոուբորդիստների համար հրահանգչի ծառայություններ

      Հանգստյան տունը ապահոված է ինտերնետ կապով, ժամանցի պարագաներով, փակ լողավազանով, ունի շոգեբաղնիք, խաղահրապարակներ վոլեյբոլի, թենիսի համար, մարզասրահ և այլ առաջարկներ:

      Հմուտ, փորձառու և սրտաբաց աշխատակազմի ստեղծած ջերմ ու նվիրված վերաբերմուքի շնորհիվ, այստեղ հանգիստը դառնում է պահանջված ու անմոռանալի: