Երևան քաղաքում գործող «ՎԻԼԼԱ ԴԵԼԵՆԴԱ» և «ՎԻԼԼԱ ԱՅԳԵՁՈՐ» հյուրատները լավագույն և համբավաբեր օջախներից են, որոնք յուրօրինակ շունչ ու բովանդակությամբ առավել բազմաբովանդակ են դարձնում մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսությունը և հյուրընկալության
նոր չափորոշիչեր են թելադրում։

Քաղաքի աղմուկից մեկուսացված, միևնույն ժամանակ քաղաքային ենթակառուցվածքներին մոտ, կենտրոնում գտնվող այս հյուրատները շահեկանորեն տարբերվում են իրնց ոճով։ Այս հյուրատները հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության, նրանց կենցաղի ներդաշնակության լավագույն դրսևորումն են։

Հարմարավետ, նրբաոճ կահավորմամբ սենյակները, արդյունավետ հանգստի և ժամանցի համար նախատեսված անկյունները: Այս հյուրատան հյուրերի առօրյան դարձնում են հանգստավետ և տրամադրող։ Գեղեցիկ միջավայրը դաստիարակում է ոչ միայն ճաշակ, նրբանկատություն, այլ նաև ստեղծում են տրամադրություն։ Այստեղ կարելի է տեսնել, շփվել դեկորատիվ – կիրառական արվեստի բարձրաճաշակ ցուցանմուշների հետ, որոնք յուրօրինակ են իրենց գունային լուծումներով, սյուժետային բազմազանությամբ և
ֆուկցիոնալ արժեքով։

Այստեղ հյուրընկալված հյուրերը կարող են նաև ձեռք բերել այս գեղեցիկ հուշանվերները, որպես Հայաստանում անցկացրած իրենց օրերի մնայուն և գեղեցիկ հուշ:

Հեռ: (+374) 10 56 11 56


Այս հյուրատունը առանձնահատուկ միջավայր, զգայական անկրկնելի տպավորություններ է պարգևում իր այցելուներին։ Ննջարաններն ու առանձնասրահները յուօրինակ են իրենց ոճով, ձևավորմամբ, բացառիկ են
իրենց թեմատիկ լուծումներով։

Հայ մարդու սրտին այսքան մոտ ու հարազատ իրենց կորցրած երկրի կենցաղի մի փոքր ջերմ անկյունն ու շունչն են զգում Բիթլիս, Մուշ, Սասուն, Մարաշ, Էրզրում և այլ անուններ կրող ննջարաններում հանգրվանելով։

Այս հյուրատունը գտնվում է Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական համալիրում, նոր շունչ ու բովանդակություն հաղորդելով այդ հնամյա կառույցին։ Ազգային, ավանդական կենցաղին բնորոշ կահավորանքն ու ոճավորումը համադրելով ժամանակակից կյանքի պահանջներին, այստեղ ստեղծված են հնի և նորի
իդելական զուգորդում։