Հայաստանի երկրորդ քաղաքն է Գյումրին մշակույթի ու արհեստների բնօրրանը: Հնի ու նորի այնքան ներդաշնակ համադրությամբ, իր անկրկնելի կոլորիտով և հյուընկալության բարի ավանդույթներով: Թանգարանների, վանք ու մատուռների, պատմա մշակութային հիանալի կոթողների իսկական պատկերասրահ է Գյումրին:

Քաղաքի կենտրոնին մոտ, հաղորդակից նրա աշխույժ կենսառիթմին, միևնույն ժամանակ առանձնացված ու խաղաղ օազիս է հիշեցնում «ՈՍԿԵ ԲԼՈՒՐ» հյուրանոցը: Կանաչազարդ տարածքով ու դրախտային բնությամբ շրջապատված, Գյումրու խորհրդանիշը դարձած Մայր Հայաստանի վեհաշուք արձանի հարևանությամբ, հյուրանոցի տարածքում իր խնկաբույր շքեղությամբ վեր խոյացած սրբ. Սարգիս եկեղեցով, քաղաքի հյուրերի ամենանախընտրելի վայրերից է:
Հանգստի ու ժամանցի համար հյուրանոցի բակը ամենաբազմազան առաջարկներ ունի:

      Մշտապես թարմ ու առողջարար օդը, ցայտող շատրվանների թարմությունն ու էկզոտիկ բույսերի ու կենդանիների առկայությունը, էկոտուրիզմի լավագույն օրինակ են և արժեվորում են այս հյուրանոցի առավելությունները:

Այս հանգստյան գոտում տեղակայված առանձնացված քոթեջները, քաղաքի սրտում առողջարանային հանգստի գերազանց պայմաններ են ապահովում:
Հարմարավետ, ճաշակով կահավորված ննջարաններն ու հանգստի սրահները հագեցած են կենցաղավարման, հիգիենայի պարագաներով, անհրաժեշտ սարքավորումներով:

      Ժամանցը նպատակային անցկացնելու համար հյուրանոցում գործում է լողավազանը, խաղասրահը, կինոդիտման նաև պասիվ հանգստի պայմաններով:

      «ՈՍԿԵ ԲԼՈՒՐ» հյուրանոցը ունի ճաշակով ու նպատակային կահավորված հանդիսությունների սրահներ, որտեղ կարելի է կազմակերպել ինչպես ընտանեկան, այնպես էլ կորպորատիվ միջոցառումներ, բիզնես լանչեր և այլն:

Գյումրեցու ավանդական ճոխ ու առատ սեղաններով, ազգային խոհանոցի անզուգական կերակրատեսակներով, բարի ու սրտաբաց վերաբերմունքով է հյուրերին ընդունում հյուրանոցի աշխատակազմը:



Հեռ՝ +374 77 646494