Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, ոչ միայն իր տարածքով ու մայրաքաղաքին հարիր ենթակառուցվածքներով, այլ նաև հանրապետության կյանքում ունեցած բացառիկ նշանակությամբ:

     Իր ազգային դիմագծով, անկրկնելի կոլորիտով, կրթական, մշակութային ու հոգևոր կյանքի բազմաբովանդակ կենսառիթմով, քաղաքը հավակնում է դառնալ նաև տուրիստական կենտրոն, քանի որ չտեսնել Գյուրին, նշանակում է լիարժեք պատկերացում չունենալ հայ ազգային ավանդույթների ու նկարագրի մասին:

Գյումրիում տարեց տարի ավելանում հյուրանոցներն ու տուրիստական հանգրվանները:

      Այս բազմազան կառույցների շարքում իր դասական ոճավորմամբ առանձնանում է
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
հյուրանոցը:

      Այն շահեկանորեն լրացնում է քաղաքի դիմագիծը, իր ճարտարապետական զուսպ լուծումներով, իր ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ ու սահմանափակ համարների ընտրանիով, գրավիչ է ու պահանջված:
     Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, ունի ճաշակով ու նպատակային կահավորված հանգստի ու ժամանցի սրահներ, անկյուններ, բարեր, որտեղ առաջարկվում են լավագույն արտադրողների խմիչքները, այս առումով այստեղ հանգրվանելով կարելի է արդյունավետ իրականացնել գործնական այցելություններ, աշխատանքային հանդիպումներ և մշտապես հաղորդակցվել քաղաքային կյանքի ռիթմին:


Շուրջ մեկ տասնյակ ննջարանային համարները իրենց նրբաոճ հարդարանքով, հանգստավետ միջավայր են ապահովում:

     Բոլոր համարները հագեցած են հանգստի, ժամանցի, համար նախատեսված պայմաններով ու սարքավորումներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով:
Ընդարձակ, բազմաֆունկցիոնալ ռեստորանը , իր պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմով, կարճ ժամանակում և բարձր մակարդակով համապատասխան ձևավորում ու տպավորիչ միջավայր է ստեղծում տարբեր բնույթի պաշտոնական, ընկերային հանդիպումների, բազմաբնույթ տոնակատարությունների համար:

     Գյումրեցուն բնորոշ առատ ու ընտրագույն կերակրատեսակներով, ընդգծված ճոխությամբ ու սրտաբացությամբ են այստեղ դիմավորում ու ճանապարհում հյուրերին, քանի որ հյուրասիրությունը գյումրեցիների համար նախ և առաջ արժանապատվության խնդիր է: