«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» հանգստյան տունը, իր բարձրադիր տեղանքով, որը նրա կարևոր առանձնահատկություններից է, դեպի իրեն է գրավում բազմաթիվ այցելուների:

Դիրքը շահեկան է նրանով, որ քաղաքի անկրկնելի բնապատկերը կարելի է վայելել ամբողջությամբ, դառնալով բնության պարգևած հարափոփոխ հրաշքների անմիջական ականատեսն ու տերը:

Այստեղ օդն այնքան մաքուր է, հագեցած թթվածնով, ծառ ու ծաղկունքի բույրով, հոգին ու մարմինը կազդուրող կենսատու թարմությամբ:

     
«ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» հանգստյան տունը առողջարանային ու տուրիզմի կենտրոն Ծաղկաձոր քաղաքի դիմագիծն ամբողջացնող կառույց է:

      Լիարժեք , նպատակային ու արդյունավետ հանգստի համար այստեղ առաջարկվում են բոլոր պայմանները:

      Փորձառու, իր գործին նախանձախնդիր աշխատակազմը ջերմ ու նվիրված վերաբերմունքով, յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցմամբ , հանգստյան տան բարի համբավի երաշխավորն է:

Կարևորվում է նաև ինտերիերի հանգստավետ դիզայնը, սենյակների, սրահների գունային ներդաշնակությունն ու նրբաճաշակ կահավորումը: Հանգստյան տունն ունի կլասիկ, ստանդարտ, դելյուքս, լյուքս տիպի և VIP համարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն յուրահատուկ ոճովորումն ու մատուցվող ծառայությունների առանձնահատկությունը:


      Բոլոր համարներում գործում են հեռահաղորդակցության միջոցները, անհրաժեշտ սարքվորումները, հիգիենայի, ժամանցի պարագաները:

      Ժամանցի համար նախատեսված սրահները հագեցած են ժամանակակից և խստապահանջ այցելուների պահանջներին համապատասխան բոլոր պարագաներով:

      Գործում են խաղասրահներ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:


     Հյուրերի տրամադրության տակ են մանկական այգին, լողավազանը, «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» հանգստյան տունը լավագույն միջավայր է նաև գործարար կապեր հաստատելու, համաժողովների, բիզնեսլանչերի, գործնական միջոցառումների անցկացման համար:

      Այս նպատակով, առաջարկվում են կոնֆերանս դահլիճը, բարը՝ իր լավագույն խմիչքների ընտրանիով և ռեստորանը: