Ծաղկաձորի
«Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր

   Ծաղկաձոր քաղաքը իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով ու բարեկարգ ներկայով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր:

        «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի իր ուրույն տեղը` զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:

     Հին ու բարի ավանդույթներով հարուստ, նաև վերջին շրջանում հիմնովին արդիականացված հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ ու հարմարավետ սրահներ ու մույթեր: Ննջարանային մասնաշենքերը ձգվում են արևելքից արևմուտք:

     Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով:
        Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով, խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը տարատեսակ ճոճորաններով ու սահուղիյով:

     Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ, հյուրանոցի մուտքի հատվածը զարդարում է ջրավազանների կասկադը:
       Ծաղկաձորում գործող գրողների ստեղծագործական տունը սոսկ հյուրանոց չէ, այն տարիներ շարունակ եղել և մնում է մեր ժողովրդի ազգային նկարագրի հայելին՝ մտավորականին բնորոշ քաղաքակիրթ դասականությամբ և սրտաբաց հյուրընկալությամբ:

         Բոլոր սենյակները ձևավորված են առանձնահատուկ գունային ոճով և դիզայներական ուրույն լուծումներով:

     Պատերը զարդարում են հանրաճանաչ նկարիչների գեղանկարչական աշխատանքներ, ապահովված են արբանյակային հեռարձակման, ինտերնետ և հեռախոսային կապի հնարավորություններով:

     Բոլոր սենյակներից բացվում է հիանալի տեսարան դեպի Ծաղկաձորի անզուգական բնաշխարհ:
       Հյուրանոցում գործում է երկու լողավազան` ձմեռային և ամառային,: Ամառային լողավազանը հատուկ հատված ունի՝ նախատեսված երեխաների համար, որի խորությունը լիարժեք ապահովում է անվտանգությունը: Փարձառու անձնակազմը կցված է պահպանելու հյուրերի անվտանգությունը լողավազանի տարածքում:
     Բաց լողավազանին կից տեղակայված է փոքրիկ, հարմարավետ սրճարան: Հյուրանոցում առկա են նաև երկու տեսակի շոգեբաղնիք` ֆիննական և ինֆրակարմիր: Մերսումն իրականացվում է հատուկ մասնագետի կողմից, նյութերի բաղկացուցիչ մասը կազմում են հայկական լեռնաշխարհի խոտաբույսերից պատրաստված բնական հիմքով քսուքներն ու առաջարկվող ֆիտոթեյեր:
     Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի բազմաֆունկցիոնալ կորտը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար:

    Տրամադրվում է նաև տարատեսակ լրացուցիչ մարզագույք՝ հեծանիվներ գնդակներ, թենիս ու փետրագնդակ, ինչպես նաև ձմեռային մարզաձևերի համար դահուկներ, սահնակներ, մարզահագուստ:

     Անհրաժեշտության դեպքում փորձառու վարորդները դիմավորում են հյուրերին և ճանապարհում օդանավակայան հարմարավետ մեքենաներով: Ձմեռային սպորտը նախընտրողների համար կազմակերպվում է անվճար տրանսպորտային ծառայություն դեպի ճոպանուղի:

www.writershotel.am