Ամբողջ աշխարհում արդեն մեծ տարածում և պահանջարկ ունի խոհարարական տուրիզմը: Տուրիզմի այս ճյուղը արդյունավետորեն նպաստում է աշխարհի տարբեր խոհանոցների մերձեցմանը, առաջատար փորձի փոխանակմանը և գուրմանների համար տարբեր ազգային խոհանոցների համտեսի, վարպետության դասերի, ճանաչողական այցելություննրի լայն հնարավորություններ առաջարկելով:

     
Հայաստանը բացառիկ առաջարկներ ունի այս ուղղությամբ: Արագածոտն մարզի Աղձք գյուղում է գտնվում Ալլա Ղազարյանի հյուրատունը: Այցելել այս հյուրատուն, նշանակում է հաղորդակցվել հայկական մշակույթի, պատմության, զարմանահրաշ բնության ու ազգային խոհանոցի բազմազանությանը միաժամանակ:
Հայոց թագավորների և իշխանների ամառային հանգստավայրն է եղել Ամբերդը:
Երևանից Արագած սարով դեպի Ամբերդի բերդաքաղաք տանող արահետը ապշեցնում է լանդշաֆտի արտասովոր բազմազանությամբ, ծաղկե գորգերով ծածկված ալպիական մարգագետիններով: Այս տարածքում են աճում բացառիկ ուշագրավ ծառ ու ծաղիկներ:


     Հյուրատունը իր բարձրադիր կառուցվածքով, ամենանախընտրելի դիտակետն է, որ հնարավորություն է տալիս իր հարմարավետ պատշգամբներում հանգիստ վայելով, հիանալ տարածաշրջանի ողջ շքեղությամբ:

      Քարեդարյա այս բնակավայրում այսօր էլ պահպանվել հայկական մշակույթի ու պատմության գլուխգործոց հանդիսացող Ամբերդի բերդ ամրոցն ու շրջակա կառույցները, Ամբերդի սրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցին, խաչքարերն ու վիշապաքարերը:

      Իսկ դեպի ձորը բացվող տեսարանը ամենատպավորիչ ու անջնջելի վայելք է:


     

Հանգիստն ու վայելքը այստեղ կրկնապատկվում են, քանի որ ազգային հյուրընկալության և հյուրասիրության իր բազմաբնույթ առաջարկներով բացառիկ է այս հյուրատունը, որտեղ կարելի է ճաշակել ազգային խոհանոցի ընտրագույն տեսականին և չրերը՝ անմիջապես արտադրողից:

      Այստեղ է տեղակայված Հայաստանի չորամրգերի լավագույն արտադրամասերից մեկը:

Չորամիրգը բնական վիտամիններով հագեցած սննդամթերք է, այն բնական քաղցրավենիք է, որ իր առողջարար արժեքներով բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման անփոխարինելի միջոց է:

      Այս արտադրամասը հայկական արևահամ մրգերի շտեմարան է, ու ամբողջ տարին կարելի է ճաշակել իրենց տեսքով, համային որակներով անգերազանցելի մրգեր, դրանցով պատրաստված աղանդերներ, հյութեր և թումեր:

Այս արևոտ գույների տիրուհին՝ Ալլա Ղազարյանը, իր գործին քաջատեղյակ, մաքրակենցաղ ու սրտաբաց հյուրասիրությամբ հայտնի անուն է Հայաստանում ու նրա սահմաններից դուրս:

      «Գյուղմթերքների կին հերոս», «Լավագույն արտահանող կին գործարար», «ԿԻՆ - դեսպան» և բազմաթիվ այլ մրցանակներ, հավաստագրեր, որոնք նրա արգասաբեր աշխատանքի արժանի գնահատականն են:

+374 77 42 52 25
+374 91 42 52 25