«Եղևնուտ» հյուրանոցը, իր բարձրադիր տեղանքով, որը նրա կարևոր առանձնահատկություններից է, դեպի իրեն է գրավում բազմաթիվ այցելուների: Դիրքը շահեկան է նրանով, որ քաղաքի անկրկնելի բնապատկերը կարելի է վայելել ամբողջությամբ, դառնալով բնության պարգևած հարափոփոխ հրաշքների անմիջական ականատեսն ու տերը:

  Հազարամյա պատմության կենդանի վկայագրերով, Խնձորեսկի քարանձավներով, որտեղ դեռևս առկա է հնաբնակների կենցաղի հետքերը, այս տարածաշրջանը տուրիզմի բոլոր ճյուղերը / հոգևոր, էկոտուրիզմ, էքստրեմալ տուրիզմ և այլն/ նախընտրողների համար ունի բազմազան առաջարկներ:


      Սյունիքում է գտնվում X-րդ դարի հոգևոր կենտրոն հանդիսացող, եկեղեցաշինության գլուխգործոցներից մեկը՝ նշանավոր ՏԱԹևԻ վանքային համալիրը:

Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող ճոպանուղին, որը գրանցված է ԳԻՆԵՍԻ ռեկորդների գրքում:

Լիարժեք , նպատակային ու արդյունավետ հանգստի համար «Եղևնուտ» հյուրանոցում առաջարկվում են բոլոր պայմանները:


      Նրբաճաշակ դիզայնով ձևավորված սենյակները, արդյունավետ հանգիստ անցկացնելու համար հագեցած են յուրաքանչյուրը իր տեսակի մեջ յուրովի հարմարություններով: Առկա են ժամանակակից հաղորդակցման ու կապի բոլոր միջոցները:

      Այցելել Սյունիք և հանգրվանել «Եղևնուտ» հյուրանոցում, նշանակում է
կրկնապատկել հանգստի վայելքը:

      Ազգային և եվրոպական խոհանոցի բազմազան ուտեսներով, սպասարկման բարձր կուլտուրայով, անհատական մոտեցմամբ է առանձնանում նաև հյուրանոցի ռեստորանը:

      Այս ամենն, անշուշտ, «Եղևնուտ» հյուրանոցի աշխատակազմի պրոֆեսիոնալ պատրասվածության և մարդկային ջերմ ու նվիրված նկարագրի արդյուքն է: