Հայաստանի հազարամյա մշակույթի ու պատմության, զարմանահրաշ բնաշխարհի անկրկնելի հուշարձանների պատկերաշար է Գորիս քաղաքը:

      Զանգեզուրի լեռնաշխարհի գեղեցկուհին կառուցվել է ճարտարապետական յուրատիպ ոճով, այն երիզված է բրգաձև երկնաձիգ ծայռերով, տեղակայված է Վարարակն գետի անտառապատ հովտում, որը տեղ-տեղ ճեղքել են խորունկ կիրճերը:

      Այստեղ ամեն սար ու ձոր հարուստ է լեգենդներով ու ավանդապատումներով: Վաղնջական ժամանակների հետքերը մինչև օրս էլ պահպանվել են հնամյա քարայրներ ու քարանձավների, դարավոր վանք ու բերդերի այս բնօրրանում:

      Խնձորեսկի քարանձավները, ճոճվող կամուրջը, եկեղեցաշինության գլուխգործոց հանդիսացող Տաթևի վանքային համալիրը, Գինեսի գրքում գրանցված իր ամենաերկար թռիչք ունեցող ճոպանուղով և բազում այլ հրաշալիքներ տուրիզմի ամենաբազմազան ուղղություններով հետաքրքրված զբոսաշրջիկների համար իսկական հայտնություն են:
      Հրաշքներն այստեղ ամենուր են՝ հսկայական ժայռերը անձեռակերտ մի կամար են կապել, որի միջով անցնելիս, ավանդույթի համաձայն իրականանում են ամենանվիրական երազանքները: Գուցեև սա լեգենդ է, բայց իրականությունն այն է, որ այցելելով Գորիս հաղորդակից կդառնաք ամենաանսպասելի ու անմոռանալի հրաշքների:

Քաղաքը յուրօրինակ է նաև իր կոլորիտով, ջերմ ու սրտաբաց մարդկանցով, իսկ հյուրասիրությունն այստեղ արժանապատվության խնդիր է:

Սյունիքի մարզ, ք. Գորիս, Երևանյան խճուղի, 25,
+374 284 60060
+374 98 952892
adelikm@mail.ru

    «Զորաց աղբյուր»
հյուրանոց - ռեստորանային համալիրը
քաղաքի այն հյուրընկալ օջախներից է, որ իր բազմաբնույթ առաջարկներով հնարավոր է դարձնում լիարժեք հանգիստ անցկացնել և արդյունավետ դարձնել այստեղ անցկացրած ամեն օրը:

      Սյունյաց աշխարհը հարուստ է աղբյուրներով, այս տարածաշրջանում դրանք դիտվում են որպես առատության, հարատևության և անմահության խորհրդանիշ:
      Իր անվանը բնորոշ, «Զորաց աղբյուր» հյուրանոցը իր առատ հյուրասիրությամբ, ավանդական հյուրընկալությամբ, հոգով ու մարմնով զորանալու համար բոլոր պայմանները ստեղծել է:

      Հանգստավետ, կենցաղային բոլոր հարմարություններով հագեցած համարները, ձևավորված ու կահավորված են ճաշակով ու նպատակային: Կան ընտանեկան, երկտեղանոց, լյուքս տիպի համարներ, մշտապես գործող արդիական կապի ու հեռահաղորդակցության միջոցներով: Հյուրանոցի բակը, որ առանձնանում է իր յուրօրինակ ձևավորմամբ գեղագիտական հաճույք պատճառելուց բացի, արդյունավետ հանգիստ կազմակերպելու լավագույն ու նախընտրելի վայր է :

    Հյուրանոցի բարձրադիր դիրքը ոչ միայն բարձր լեռնային օդ, կանաչ անտառների բուժիչ կլիմա է ապահովում, այլ նաև քաղաքով ու նրա գեղատեսիլ շրջակայքով հիանալու վայելք պարգևում:
      «Զորաց աղբյուր» հյուրանոցա – ռեստորանային համալիրի աշխատակազմը իր սրտաբաց հյուրասիրությամբ լավագույնի համբավ ունի ոչ միայն տեղաբնակների, այլ նաև աշխարհի տարբեր կողմերից այստեղ հյուրընկալվող այցելուների շրջանում: Խոհանոցն այստեղ առանձնանում է նրանով, որ ազգային ավանդական ուտեստների կողքին ներկայացված են նաև եվրոպական, արևելյան և այլ խոհանոցների ընտրանի: