Բնության անկրկնելի բնապատկերների, մշակույթի ու պատմության հազարամյա հուշարձանների, նախնադարյան մարդու ոտնահետքերն ու նկարազարդ վկայագրերը պահպանած լեռնապարերի, տիեզերքի հետ հաղորդակցվող քարաժայռերի, լայնահուն գետերի ու չքնաղ ջրվեժների բնօրրան է Սիսիան քաղաքը:

Հանգրվանել Սիսիանում, նշանակում ականատեսը դառնալ բնության հրաշքներին, Շաքիի ջրվեժի հմայքին, այցելել նախապատմական ՈՒղտասար, Որոտավանքի համալիր, Որոտնաբերդ, Մելիքի կամուրջ, Քարահունջի Զորաց քարեր, Սիսավան և այլ բազում զարմանահրաշ վայրեր, որոնք ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի, տպավորություններն՝ անջնջելի:



Սիսիանի «Զորաց քարեր» հյուրընկալ օջախի մասին արդեն շատերը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Երբ զբոսաշրջիկը մի քանի տարի անընդմեջ նախընտրում է նույն հյուրատունը, սա արդեն լավագույն գնահատականն է և մատուցվող ծառայությունների, և տանտերերի ջերմ ու սրտաբաց վերաբերմուքի:

Այստեղ գիտեն, թե ինչպես կարելի է գոհացնել հյուրերին՝ հարմարավետ սենյակներով, հանգստի, ժամանցի, էկոտուրիզմի, Էքստրեմալ և ճանաչողական տուրիզմի բազմաբնույթ առաջարկներով:


     Տարածաշրջանը սեփական տան նման ճանաչող տանտերը՝ բժիշկ Սուրեն Վարդանյանը, ձեզ կուղեկցի հայտնի և անհայտ տեսարժան վայրերով ու դուք հնարավորություն կունենաք բացահայտելու Հայաստան աշխարհի ամենաառեղծվածային լեռնաշխարհը:

      Զանգեզուրի լեռնաշխարհի մարդիկ հյուրասիրության և հյուրընկալության նկատմամբ ընդգծված արժանապատվություն ունեն, հյուրը նրանց համար հարազատ է, որի գոհունակությունը իրենց աշխատանքի լավագույն գնահատական են համարում: